«Հայրենիքը» հայտարարեց ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինք կազմելու գործընթացի մասին։ Ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Նա ընթերցեց կուսակցության խորհրդի որոշումը.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,
Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,
Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,
Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝
Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:
Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե չի ստացվում․ Արմեն Աշոտյան
- ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան