Աշխատանքի օրն է
Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը։
1886 թվականին, Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշել է միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար, իսկ դա սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Այդպիսով, Կոնգրեսը որոշել է նաև, որ կլինի մեկ միասնական օր, երբ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները:
Փարիզյան կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվել է 1890 թվականին մի քանի երկրներում: 20-րդ դարի սկզբին շարժումը տեղափոխվել է Ռուսաստան: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր երկրներում տոնը նշում էին մեծ շուքով, հանդիսություններով:
Հայաստանը Աշխատանքի օրը նշում է սկսած 2005 թվականից: Հայտարարված է ոչ աշխատանքային:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա