ԱՀԿ-ն խորհուրդ է տվել Moderna-ն արտակարգ պատվաստումների համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տվել COVID-ի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութն օգտագործել արտակարգ իրավիճակներում։ Այս մասին գրում է news.ru կայքը։
«Այսօր ԱՀԿ-ն COVID-19- ի դեմ Moderna պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում օգտագործվող դեղերի ցուցակում` այն դարձնելով ԱՀԿ-ի կողմից հաստատված հինգերորդ պատվաստանյութը»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
M-RNA տեխնոլոգիայի վրա հիմնված դեղամիջոցը խորհուրդ է տրվել 18 տարեկանից բարձր մարդկանց համար: Ըստ ԱՀԿ մասնագետների, այն ունի 94,1 տոկոս արդյունավետություն և կարող է պահվել -25-ից -15 աստիճան ջերմաստիճանում: Այնուամենայնիվ, պատվաստանյութը մեկ ամսվա ընթացքում կարող է պահվել 2-8 աստիճանով:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով
- Moderna-ն և Pfizer-ը արդյունավետ չեն կորոնավիրուսի նոր տարատեսակների դեմ պայքարում
- Ամերիկուհին մահացել է Moderna պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց 4 օր անց
- «Moderna» պատվաստանյութն առաջացրել է կողմնակի բարդություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան