ԱՄՆ-ում մինչև սեպտեմբերի 13-ը հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի
ԱՄՆ տրանսպորտային անվտանգության խորհուրդը մինչև սեպտեմբերի 13-ը երկարաձգել է երկրի բոլոր տրանսպորտային ցանցերում պարտադիր դիմակի ռեժիմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վարչության պետի պաշտոնակատար Դարբի Լեջոյի՝ գրավոր հայտարարությանը։
«Տրանսպորտային անվտանգության վարչությունը երկարացնում է մինչև սեպտեմբերի 13-ը ԱՄՆ բոլոր տրանսպորտային ցանցերում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը՝ ներառյալ օդանավակայաններում, ինքնաթիռներում, կանոնավոր ավտոբուսներում և երկաթուղային տրանսպորտում:
Բոլոր տրանսպորտային ցանցերում դիմակներ կրելու դաշնային կառավարության պահանջը նպատակ ունի նվազագույնի հասցնել COVID-19- ի տարածումը հասարակական տրանսպորտում: Ներկայումս երկրում մեծահասակների գրեթե կեսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դոզա, և դիմակները մնում են կարևոր գործիք այս համաճարակի դեմ պայքարում»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը թույլ էր տվել բոլոր ամերիկացիներին բացօթյա տարածքներում լինել առանց պաշտպանիչ դիմակների, անկախ այն բանից՝ նրանք պատվաստվե՞լ են նոր կորոնավիրուսի դեմ, թե՞՝ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն խորհուրդ է տվել Moderna-ն արտակարգ պատվաստումների համար
- ԱՀԿ-ն մտահոգված է երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները