Արհեստական բանականությունը գտել է այն գործոնները, որոնք մեծացնում են COVID-19-ից մահացության ռիսկը
Արհեստական ինտելեկտը գնահատել է հինգ հիմնական ռիսկի գործոններ, որոնք մեծացնում են COVID-19- ից մահվան հավանականությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության պլատֆորմի (NTI) մամուլի ծառայությունից:
«Պարզվել է, որ մահացության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել են ռիսկի հինգ գործոնները. դրանք են՝ զարկերակային հիպերտոնիան (50%), սրտանոթային հիվանդությունը (36%), ճարպակալումը (30%), շաքարային դիաբետը (18%), 60 տարեկանից բարձր տարիքը (54%): COVID-19-ից մահացածների 58% -ը տղամարդիկ են, մահացածների միջին տարիքը`61,3 տարեկանն է», - նշում է NTI- ն:
Ներկայումս արհեստական բանականության միջոցով իրականացվող մեքենայական ուսուցման հիման վրա ստեղծված բժշկական որոշումների աջակցության համակարգերը (MDS) աստիճանաբար ներմուծվում են իրական կլինիկական պրակտիկա:
Webiomed համակարգը, որն անցյալ տարի Ռոզդրավնաձորը գրանցել է որպես երկրի առաջին ծրագրային բժշկական սարքավորում, հիմնված է արհեստական ինտելեկտի վրա, մշակվել է բժշկական գործառույթների հատուկ բլոկ, որը կօգնի բժշկին որոշումներ կայացնել հիվանդների վերաբերյալ:
Մասնավորապես, ծրագիրը որոնում է COVID-19- ի 14 ախտանիշներ, և հիվանդության հավանական ծանր ընթացքի ռիսկը գնահատելու համար վերլուծում է հիվանդի էլեկտրոնային փաստաթղթերում առկա տվյալները։ Դրանք են տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, զարկերակային հիպերտոնիան, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունը, կաթվածը, նախասրտերի ֆիբրիլյացիան, թոքերի քրոնիկ հիվանդությունը, չարորակ նորագոյացությունները: