Համերգ ՆԱՄ-ում՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին
Մայիսի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
ՆԱՄ-ից հայտնում են, որ միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Ռուբեն Կոսեմյանը (ջութակ), Նատալյա Մնացականյանը (դաշնամուր), Մարգարիտա Գրիգորյանը (դաշնամուր):
Երեկոյի ընթացքում կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Շուբերտի, Մ. Մոշկովսկիի, Ա. Սկրյաբինի ստեղծագործություններից, ինչպես նաև կներկայացվի Ռ. Կոսեմյանի 4 մասից բաղկացած փոխադրությունների 2-րդ մասը:
Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան