Հենրիխ Մխիթարյանը կարող է հրաժարվել Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ իտալական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով։ championat.com-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը մինչև հիմա չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմնայի» հետ։ Պայմանագրում կա կետ, որը վերանայում է պայմանագրի երկարաձգումը 25 խաղի մասնակցելուց հետո, իսկ Մխիթարյանն այդ թվին արդեն հասել է այս մրցաշրջանում։ Բայց Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալը դադար են վերցրել, քանի որ ցանկանում են «Ռոմայի» ղեկավար կազմից հետագա զարգացման հստակ ծրագիր ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: 2019-ին Մխիթարյանը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել էր «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հաջողություն տղաներ. Հենրիխ Մխիթարյան
- Հենրիխ Մխիթարյանի վերադարձը սպասվում է «Այաքսի» դեմ խաղում
- ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ
- Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
- Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին