Ճապոնիայում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
6,6 մագինտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում ՝ Միյագի պրեֆեկտուրայի տարածքում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Երկրաշարժի օջախը 60 կիլոմետր խորության վրա է, ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չկան, օդերևութաբանները հերքել են ցունամիի սպառնալիքը։
Ճապոնիայի վարչապետ գրասենյակում ստեղծվել է արտակարգ շտաբ, որը երկաթուղային ընկերություններին խորհուրդ է տալիս ժամանակավորապես դադարեցնել գնացքների երթևեկությունը` անվտանգության կանխարգելիչ ստուգումների համար:
Ցնցումները զգացվել են համեմատաբար երկար ժամանակ՝ մոտ 30 վայրկյան: «Ֆուկուսիմա -1» վթարային ԱԷԿ-ում աշխատող մասնագետները հայտնում են, որ կայարանում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել:
Ցնցումները զգացվել են երկրի 16 պրեֆեկտուրաներում: Սա մեկ ամսվա ընթացքում այս տարածաշրջանում երկրորդ երկրաշարժն է. 2021 թվականի մարտին տեղի էր ունեցել 7,2 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որը փլուզումներ էր առաջացրել «Օնագավա» ատոմակայանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում