Մարտակերտի փրկիչներից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 25 տարեկան։
2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:
Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը մի քանի անգամ եղել է որդու կռված դիրքում, պարզել որոշ հանգամանքներ ու ամենայն մանրամասնությամբ Panorama.am-ին պատմել էր այն ամենը, ինչ լսել է որդու զինակից ընկերներից, հրամանատարներից.
«Նրանք գրագետ ու համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունը ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ: Հրամանատարներն էլ ասում են, որ հաճախ չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել: Խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝ միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա: Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝ «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»:
Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»։
Հայրը մեծ խոնարհումով էր հիշում Ռոբերտ Աբաջյանին, որը փորձել է փրկել վիրավոր Անդրանիկին. «Ռոբերտը իմ տղային մենակ չի թողել, ինչպես կարող եմ մոռանալ նրա այդ քայլը: Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանն ու Անդրանիկս եղբայրներ դարձան: Վերևում էլ հիմա միասին են»:
Զոհրաբյաններն ասում են՝ նրանք միասին են զոհվել՝ չզիջելով Արցախի համար կարևոր նշանակության 116 դիրքը:
Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Այս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Բանակի տղան... Ապրիլյանում նահատակված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Եռաբլուրում պղծել են Արցախի հերոսների՝ Աբաջյանի ու Ուրֆանյանի շիրմաքարերը
- Կապիտան Արմենակ Ուրֆանյանը՝ Արցախի հերոս
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան՝ Զինվորի տանը
- Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
- Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան