Արշիլ Գորկի... կոշիկի տուփերի վրա նկարելուց մինչև 20-րդ դարի արվեստի ամենակարևոր դեմքը
Արշիլ Գորկի` (Ոստանիկ Ադոյան) «մեծ սյուրռեալիստներից վերջինը, աբստրակտ էքսպրեսիոնիստներից առաջինը» և քսաներորդ դարի արվեստի ամենակարևոր դեմքերից։ armmuseum.ru կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ նրա ստեղծագործություններում ամենից հաճախ կրկնվող պատկերները հիմնված են մանկության ողբերգական հիշողությունների վրա, չնայած, իհարկե, նկարիչ Գորկիի վրա ազդել են 20-րդ դարի արվեստի առավել առաջադեմ միտումները: Ըստ արվեստի քննադատ Դորի Էշթոնի, «կուբիզմը, Պիկասոն և եվրոպացի էքսպրեսիոնիստ նկարիչները կլանեցին Գորկիին», ինչի մասին գրում է ժամանակակից արվեստի ամերիկացի հայտնի հետազոտողը «Նյու Յորքի դպրոցը և իր ժամանակի մշակույթը» գրքում:
Գորկիի թեմաները, ինչպես նաև 20-րդ դարի սկզբին Հայաստանից ներգաղթյալների արվեստի հետ կապված մյուս արվեստագետների, իհարկե, Հայոց ցեղասպանությունն էր։
Հոդվածում ներկայացված է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկիի կյանքը, ստեղծագործական անցած ճանապարհը, նրա մասին՝ արվեստաբանների կարծիքները։
Գորին ծնվել է 1902 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ 1904) Արևմտյան Հայաստանում՝ Վանի Խորգոմ գյուղում: Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի)։
Որոշ ժամանակ ԱՄՆ-ում նա աշխատել է Hood Rubber կոշիկի գործարանում, որտեղ ընդմիջումների ժամանակ նա գաղտնի բարձրանում էր տանիք և նկարում՝ օգտագործելով կոշիկի արկղեր, ինչի պատճառով էլ երկու ամիս անց աշխատանքից հեռացվել է...
Վիլեմ դե Կունինգը Գորկիի աշակերտ էր և ամեն օր գնում էր ուսուցչի արհեստանոց: Ըստ դե Կունինգի, Գորկին անսովոր անձնավորություն էր, ուներ հարուստ գիտելիքներ, կամավոր կերպով կիսում էր իր ունեցած տեղեկատվությունը ուրիշների հետ։
Դե Կունինգը հիշում է, որ նկարիչների հանդիպումներին Գորկին սովորաբար մեկուսացած էր մնում ուրիշներից ՝ խորը խորասուզված իր մտքերի մեջ: Պատահել է, որ նա հին հայկական գրամաֆոնային սկավառակներ է դրել ու սկսել է պարել «ճկուն ու պլաստիկ շարժումներով»:
Արվեստի քննադատները նշում էր Գորկիի և ֆայումյան դիմանկարների միջև կապը, որը նկարիչը հատկապես սիրում էր՝ դրանում կապ գտնելով իր հայրենիքի արվեստի հետ:
Գորկին թողել է շատ աշխատանքներ, որոնք հսկայական ազդեցություն են ունեցելամերիկյան արվեստի վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում։