Մեսսին պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, եթե Հոլանդը տեղափոխվի «Բարսելոնա»
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, եթե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնեն կազմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, Մեսսին համաձայն կլինի գնալ աշխատավարձի մինչև 50 տոկոս նվազեցման, եթե դա օգնի «Բարսելոնային» ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը կասկածում է 20-ամյա նորվեգացուն ձեռք բերելու հնարավորությանը։
33-ամյա Մեսսին Բարսելոնայի ակադեմիայի շրջանավարտ է և իր առաջին թիմի նորամուտը նշել է 2004 թվականին: Մեսսին վեց անգամ ստացել է «Ոսկե գնդակը», ինչը ռեկորդ է: Արգենտինացին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, օլիմպիական չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: