Մեկը-մյուսին հաջորդելով՝ մենք կկորցնենք այն, հանուն որի դարերով պայքարել ու հասել ենք. Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Հիշո՞ւմ եք, թե ով առաջին անգամ հրապարակավ արտաբերեց «ղարաբաղյան կլան» արտահայտությունը... Հիշո՞ւմ եք «մոնղոլ-թաթարական լուծը թոթափելու» մասին հնչած կոչերը...
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրական տականքը կոկորդով մեկ գոռում «մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից...»։ Այդ ամենը հենց այնպես չէր... Այդ ամենը հայությունը մասնատելու ճանապարհով Արցախը մոռանալու, իսկ ապա նաև մեր համազգային ցանկությունները թաղելու նպատակ ուներ: Իսկ այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր սկսել այնտեղից, որտեղից սկսել էր մեր համազգային վերազարթոնքը...
Հարկավոր էր դյուրահավատ զանգվածների զգացմունքների վրա խաղալով ոչնչացնել այն գաղափարը, որի վրա տարիներ շարունակ քար առ քար, ու նաև արյամբ, կառուցվել էր մեր ազգային արժանապատվությունը...
Չգիտեմ, թե ինչպես է ապագան այս ամենն արդարացնելու, բայց որ այդ ամենից հետո միասնական ՀԱՅԸ մասնատվեց ու մենք սկսեցինք աստիճանաբար կորցնել մեր ազգային հավասարակշռությունը և գահավիժել դեպի նիկոլիզմի հատակ, դա այսօրվա իրողությունն է... Հիմա էլ հերթը սյունեցիներնինն է, վաղը կլինի տավուշցիներինը, մյուս օրը՝ լոռեցիներինը...
Ու այդպես՝ մեկը-մյուսին հաջորդելով, մենք կկորցնենք այն, հանուն որի դարերով պայքարել ու հասել ենք... Կկորցնենք, եթե վերջապես ազգովին չգիտակցենք, որ Արցախը Հայաստան է և վե՜րջ, բայց ոչ թե ստահակ նիկոլի ականջահաճո բարբաջանքով, այլ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի իրական կատարածով...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Այսօր գեներալն արդեն ոչ թե բարձունք է, այլ պարզապես կոչում
- Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
- Սենոր Հասրաթյան. Ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց՝ ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն
- Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
- Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում