Գիտնականներն առաջարկում են պետականացնել ձկնորսության ոլորտը
Նորից մանր չափսերի սիգեր են որսում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը։
«Խնդիրն այն է, որ գոնե որսան արդյունագործական չափսերի հասած ձկներ, գոնե դա պետք է հսկողության տակ առնվեր։Այն մանր ձկները, որոնք գոնե մեկ անգամ չեն ձվադրել , չորսային։ Բայց ես տեսնում եմ, որ էլի որսում են՝ 100-200 գրամանոց ձկներ։ Այս թանկարժեք, բնական կերով սնվող ձկները վաճառվում են կոպեկներով»,-ասաց Գաբրիելյանը։
Մասնագետի խոսքով՝ թեև Կառավարությունը ծրագիր է իրականացնում ՝ սիգի արդյունագործական որսը վերահսկելու համար, սակայն ինչպես երևում է, այն անարդյունավետ է։
«Հնարավոր է գոնե վերահսկողություն սահմանել մանր ցանցերով ձկնորսական գործիքներն արգելելու համար։ Նման պայմանավորվածություն եղել է որսի արտոնագիր ստացած ձկնորսների հետ, սակայն ստացվում է, որ էլի չի կատարվում»,- ավելացրեց նա։
Թեև պաշտոնական տվյալներով արդյունագործական նպատակներով 236 տոննա սիգի որսի ընդհանուր պաշարից որսվել է 204 տոննան, այսինքն ՝ ավելի քիչ , քան նախատեսված էր։ Սակայն գիտնականի համոզմամբ՝ նշված թվերն իրականությունը չեն արտացոլում։
«Ճիշտ է՝ պաշտոնական տվյալներով նույնիսկ սահմանված քանակներին չի հասել, սակայն բոլորս էլ գիտենք, որ մի քանի անգամ ավելի շատ է որսացվել։ Բացի դրանից , մենք տեսանք , որ թե նախաձվադրման թե ՝ ձվադրման շրջաններում մայրաքաղաքի շուկաներում շարունակում էին վաճառել և սիգի ձկնկիթը,և մանրաձուկ։
Թե ինչպես է հնարավոր կարգավորել խնդիրը,որպեսզի չտուժեն ոչ ձկնորսները, ոչ էլ՝ բնությունը, գիտնականի խոսքով ՝ իրենք առաջարկներ ներկյացրել են նախարարին՝ որորտն ամողջությամբ պետականացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ ձկնորսները որպես աշխատողներ պետության կողմից աշխատավարձ պետք է ստանան, իսկ հասույթը տնօրինի պետական որևէ կառույց։
Ըստ Գաբրիելյանի՝ ամեն ինչ հնարավոր է քաղաքակիրթ ձևով կազմակերպել ՝ նավակները ստուգվեն, անվտանգության կանոնները պահպանվեն, իսկ որսված ձկները հանձնեն պետական կառույցի, որն էլ իր հերթին կտրամադրի վաճառքի կետերին։ Այս կերպ կխուսափենք նաև փողոցում, հակասանիտարական պայմաններում ձկան վաճառքից։
Հարակից հրապարակումներ`
- Սիգի որսի գործընթացը կազմակերպվելու է պետական կազմակերպության միջոցով. Ոսկեհատ Գրիգորյան
- Պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել․ Ա․Ղազարյան
- Շարունակվում է 0.5 կգ-ից պակաս քաշ ունեցող սիգերի ազատ վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են