ԵԱՀԿ-ն օգնություն է առաջարկում Տաջիկստանին և Ղրղզստանին հակամարտության կարգավորման հարցում
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ զրույցում, օգնություն է առաջարկել Ղրղզստանի հետ սահմանին հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն ՝ հղում կատարելով ԱԳՆ տեղեկատվության վարչությանը:
«Տաջիկստանի արտաքին գործերի նախարարը իր զրուցակցին տեղեկացրելէ Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի և իրավիճակը կայունացնելու համար երկու երկրների միջև բանակցությունների արդյունքների մասին», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժափարովն ու Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցներ էին ունեցել, որոնց ընթացքում նրանք պայմանավորվել էին ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկեր սահմանին առկա ռազմական տեխնիկան։
Ապրիլի 28-ին, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, տեղի բնակիչների միջև բախում սկսվեց Գոլովնոյի ջրի բաշխման կետի տարածքում, որը տաջիկական կողմը համարում է իր տարածքը, ղրղզական կողմն էլ՝ հակառակը: Երկու կողմերում բախումների արդյունքում զոհվել է շուրջ 40 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին զոհվածների հիշատակին ազգային սուգ է հայտարարվել
- Տաջիկստանի հետ հակամարտության արդյունքում Ղրղզստանը 163 վիրավոր ունի
- Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը
- Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով
- Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմանից օրվա ընթացքում
- Տաջիկստանն ու Ղրղզստանը հակամարտության կարգավորման համար աշխատանքային խումբ կստեղծեն
- Ղրղզստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան ձերբակալվել է կաշառք վերցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին