Ֆրանսիայում մայիսի 1-ի ցույցի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է գործածել
Ֆրանսիայի Լիոն քաղաքում մայիսի 1-ի ցույցի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Տեղական մամուլի հաղորդագրությունների համաձայն, իրավապահները ստիպված էին միջամտել՝ ցուցարարների շարասյան դիմաց շարժվող մոտ 200 հոգանոց ագրեսիվ խմբի գործողությունների պատճառով:
Լիոնի պրեֆեկտուրան հայտնել է, որ շուրջ երեք հազար մարդ մասնակցել է մայիսմեկյան ցույցերին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Ֆրանսիայի քաղաքներում, իշխանությունների գնահատականներով, շարժմանը մասնակցել է շուրջ 100 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին