Գիտնականները հայտնաբերել են ավոկադոյի հակաքաղցկեղային հատկությունները
Գիտնականները ավոկադոյի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը խանգարում է քաղցկեղի բջիջների աճին: Հեղինակները հուսով են, որ իրենց հայտնագործությունը կհանգեցնի արյան քաղցկեղի դեմ պայքարելու համար նոր դեղորայքի ստեղծմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Blood ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ սուր միելոիդային լեյկոզը լեյկեմիայի առավել կործանարար ձևն է: Շատ դեպքերում հիվանդությունը հանդիպում է 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ, իսկ հիվանդների անգամ 10 տոկոսը ախտորոշումից 5 տարի անց ողջ չի մնում։
Սովորաբար նման հիվանդներին տրամադրվում է միայն պալիատիվ խնամք, ավելի հազվադեպ է անցկացվում քիմիաթերապիա: Բայց այս դեպքում օգտագործվող դեղերը թունավոր են և կարող են հանգեցնել հիվանդների մահվան: Հետևաբար, գիտնականները փորձում են գտնել ավելի քիչ վտանգավոր նյութեր կամ միացություններ, որոնք կարող են օգտագործվել լեյկեմիայի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականները ՝ Օնտարիոյի Գուելֆի համալսարանից Փոլ Սպագնուոլոյի գլխավորությամբ, զննել են սննդանյութերը՝ բնական սնունդ և սննդային հավելումներ, որոնք պոտենցիալ արդյունավետ են լեյկեմիայի դեմ:
Հետազոտողների կարծիքով, լեյկեմիկ բջիջները պարունակում են մեծ քանակությամբ VLCAD ֆերմենտ, որը մասնակցում է դրանց նյութափոխանակության գործընթացին, ուստի իրենք փնտրում էին նյութ, որը կարող է ճնշել այդ ֆերմենտին։
«Քաղցկեղի բջիջը գոյատևում է այս ֆերմենտի հաշվին»,- ասել է սննդային գիտությունների ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Սպագնոլոն:
Իր հատկություններով ամենալավը ավոկատին B նյութն է պայքարում այդ ֆերմենտի մեջ։ Իսկ այդ նյութն առկա է միայն ավոկադոյում։
Նախկինում դոկտոր Սպագնոլոյի լաբորատորիայի գիտնականները առաջարկում էին ավոկատին B-ն օգտագործել շաքարախտի կանխարգելման և գիրության դեմ պայքարում: Այժմ նրանք նաև հայտնաբերել են, որ նյութը շատ լավ պայքարում է այն ֆերմենտի դեմ, որը կարևոր է քաղցկեղի բջիջների աճի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները