Ովքե՞ր են սրճասեր մարդիկ. գիտնականների նոր հետազոտությունը
Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ սրտանոթային ժառանգական հիվանդություններ ունեցող մարդիկ հակված են ենթագիտակցորեն խուսափել սուրճից, մինչդեռ առողջ սիրտ ունեցողները հակված են սուրճ վայելել։ Այսպիսով, օրգանիզմն բինքն է որոշում, թե որքան կոֆեին է իրեն անհրաժեշտ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով «American Journal of Clinical Nutrition»-ի հոդվածին։
Նշվում է, որ հետազոտության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ որոշ մարդիկ սուրճ չեն սիրում։ Նրանց հետաքրքրել է, թե արդյո՞ք դա կապված է համային նախասիրությունների հետ, թե՞ այլ պատճառ ունի։
Այսպիսով, Հարավային Ավստրալիայի առողջության և բժշկական հետազոտությունների ինստիտուտի (SAHMRI) գործընկերների հետ միասին նրանք վերլուծել են 39-73 տարեկան 390,435 մասնակիցների տվյալները, և պարզել, որ, իրոք, բարձր արյան ճնշմամբ, անգինա պեկտորով և առիթմիայով մարդիկ ավելի քիչ են սուրճ խմում:
Հեղինակները ուսումնասիրության մասնակիցների մոտ համեմատել են մարդու սուրճ խմելու հաճախականությունը նրա սիստոլիկ և դիաստոլիկ արյան ճնշման մակարդակի և ելակետային սրտի բաբախումների հետ, այնուհետև վերլուծել շպատճառահետևանքային կապերը:
Արդյունքում, հետազոտողները առաջին անգամ ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ սուրճի օգտագործման մակարդակի վրա ազդում է մարդու սրտանոթային համակարգի գենետիկ առողջական վիճակը, որն արտացոլվում է արյան ճնշմամբ և սրտի բաբախելու հաճախությամբ։
Այսինքն ՝ գենետիկան ոչ միայն պատասխանատու է սուրճ խմելու ցանկության համար, այլ նաև կարգավորում է սուրճի սպառման քանակը՝ պաշտպանելով մարմինը կոֆեինի չափազանց մեծ չափաբաժիններից:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին