Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցով հարուցվել է քրեական գործ
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
«Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:
Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել:
Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա ՎԵՐԱՑՐԵԼ Է ՀՔԾ որոշումը և ՀԱՐՈՒՑԵԼ Է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Դատախազության որոշման մեջ նշվել է՝ «Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր:»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները հաղորդում են ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու առնչությամբ
- Արա Զոհրաբյան. Սկսում ենք Արմեն Սարգսյանի վախերի բացահայտման գործընթացը
- Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրութան ճանապարհը․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում