Արագընթաց նավի և բեռնանավի բախման հետևանքով Բանգլադեշում առնվազն 26 մարդ է զոհվել
Առնվազն 26 մարդ, այդ թվում՝ երեք երեխա է զոհվել Բանգլադեշում արագընթաց նավակի և բեռնանավի բախման հետևանքով: «Dhaka Tribune»-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ոստիկանության տվյալներով՝ նավը, որում եղել է ավելի քան 30 մարդ, շրջվել է ավազով բեռնված բեռնատար նավին բախվելուց հետո: Բախման պատճառները պարզվում են:
Բախումից հետո փրկարարները ջրից դուրս են բերել հինգ մարդու, վիրավորներին ուղարկել են հիվանդանոց:
Վթարի վայրում փրկարարական գործողությունը շարունակվում է, ոստիկանությունը ենթադրում է, որ բախումից հետո անհայտ կորածներ կան: Վթարի վայր են ժամանել տեղի հրշեջ ծառայության և գետային ոստիկանության ջրասուզակները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում