Գևորգ Դանիելյան. Պատահական չէ, որ «ալպիական մանուշակում ծվարածներին» սյունեցիներն առաջարկում են այցելել Սյունիք
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Մենք հանրության աններելի ցածր ինքնագիտակցության խնդիր ունենք, բայց դա ևս ունի իր բացատրությունը՝ իրական փաստերը աննախադեպ ծավալով խեղաթյուրելը չէր կարող այսպիսի հետևանք չունենալ, ուստի դժվար է հարաբերական հեռավոր մի մարզում կամ Երևանում մարդուն հստակ բացատրել, թե ինչ կորստի և հետագա վտանգի մասին է խոսքը։
Ինքը դա չի տեսնում, զավակի համար էլ խոստացել են, որ այսուհետ 5 տարին մեկ ընդամենը 3 ամսով վարժահավաքի կգնա, մթերքը էժան կլինի և այլն։ Սյունեցին ևս նույն հանրության մի հատվածն է, սակայն իր ընդհանուր վարքագծով էապես տարբերվում է, քանզի ինքը սնվում է ոչ թե հատուկ տեխնոլոգիաներով մշակված տեղեկատվությամբ, այլ սեփական մաշկի վրա է զգում արհավիրքը, սեփական աչքերով է տեսնում, թե ինչպես է իր հետ շարունակում վարվել հարևան «հակառակորդը», որի հետ կոչ են անում հնարավորինս շուտափույթ բարեկամանալ. իբրև անվտանգության բալասան են հայտնագործել։
Պատահական չէ, որ իրենց տաքուկ տեղերից սյունեցիներն նվաստացնող, հայհոյող կամ առնվազն իրավիճակը չպատկերացնող «ալպիական մանուշակում ծվարածներին», վերջիններս ընդամենը առաջարկում են այցելել Սյունիք և փորձել անվտանգ գոյատևել ու ապագայի ծրագրեր հյուսել։
Իսկ ինչո՞ւ են որոշ քաղաքական ուժեր ավելի սթափ, հետևողական ու համարձակ (օրինակ՝ ՀՅԴ֊ն և առանձին քաղաքական֊պետական գործիչները), քանի որ իրենք մշտապես մարտնչել են ռազմադաշտում, գիտեն ինչպես է կառուցվում Երկիրն ու անվտանգությունը, իրենք ազատ ժամանակ չեն ունեցել այլոց «փչացնելու» ....»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Եթե հոգեկան խանգարում ունեցող անձը վտանգավոր է դառնում հանրության համար, պետք է ենթարկվի հարկադիր բուժման
- Գևորգ Դանիելյան. վարչական մարմինն անգամ չպետք է սպասեր իր գործողությունները կասեցնելու վերաբերյալ դատական ակտի
- Գևորգ Դանիելյան. էվանսը հուշում է, թե «որտեղ է թաքնված շան գլուխը»
- Գևորգ Դանիելյան. Իշխող ուժը ունակ չեղավ դիմակայելու դատական իշխանության անկախության իրական փորձին հակադարձելու գայթակղությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան