ԵՄ-ն հրավիրել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչին` կապված եվրոպացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման հետ
Եվրամիությունը հրավիրել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին հանդիպել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի հետ՝ կապված Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների դեմ պատասխան պատժամիջոցների ներդրման հետ: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում, գրում է Tass-ը։
«Այո, Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված մենք հրավիրել ենք Ռուսաստանի մշտական ներկայացուցչին, ով այսօր կեսօրին կհանդիպի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի հետ», - ասել է նա:
Պետեր Ստանոն նաև կրկնել է Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի համատեղ հայտարարության մեջ նախանշված թեզը, որ ԵՄ-ն համարում է, որ եվրոպական պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցները «զուրկ են իրավական հիմքերից»:
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, Tass-ին հաստատել է Մշտական ներկայացուցչի կանչման մասին տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա