Ռուսաստանը SWIFT-ից անջատելու սցենարը ենթադրություն է․ Զախարովա
Ռուսաստանը աշխատում է միջազգային ֆինանսական գործիքների հասանելիության սահմանափակման դեպքում նվազագույնի հասցնել վնասը, բայց SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատվելու սցենարը դեռևս ենթադրություն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երկուշաբթի օրը հրապարակված RT-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը SWIFT-ից անջատելու սցենարը ենթադրություն է համարում»,-նշել է Զախարովան: «Այնուամենայնիվ, միջգերատեսչական խումբը ուսումնասիրություններ է անում՝ նվազագույնի հասցնելու ռիսկերը և տնտեսական վնասները ՝ միջազգային ֆինանսական գործիքների և վճարման մեխանիզմների հնարավոր սահմանափակման դեպքում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին