Վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու նպատակով էլ առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանին. Լիլիթ Մակունց
98 գրանցված պատգամավորներով սկսելով ԱԺ արտահերթ նիստը՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության որոշմամբ ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
Միրզոյանը ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված քննարկման ընթացակարգը, ըստ որի՝ վարչապետի թեկնածունին ներկայացնելու համար տրվում է 15 րոպե, թեկնածուի ելույթի համար՝ 1 ժամ և թեկնածուի եզրափակիչ ելույթի համար՝ մինչև 30 րոպե:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացնելով վարչապետի թեկնածուին՝ տեղեկացրեց, որ Փաշինյանի կողմից վարած բանակցություների արդյունքում ՀՀ նախագահի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ պայմանավորվածություներ է ձեռք բերվել հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար ներկա օրենսդրությունը սահմանում է ընդամենը մեկ տարբերակ, այն է՝ ԱԺ արձակումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում և հենց այդ նպատակով էլ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ներկայացնելով թեկնածուին՝ հայտնեց Լիլիթ Մակունցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին