Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրսբերման գործողությունը
Բիշքեկն ու Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց զորամասերը հետ քաշելու գործընթացը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել են Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից:
«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և ակտիվների դուրսբերումը պետական սահմանի գծից դեպի իրենց տարածքների խորքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ սահմանպահ գործառույթ իրականացնող գերատեսչության՝ համատեղ հանձնաժողովը, որում ընդգրկված են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները, շարունակում է ստուգել այն տարածքները, որոնց վրա նախկինում տեղակայված էին զորամասեր և ռազմական տեխնիկա: Սահմանին և դրան հարող տարածքներում իրավիճակը ներկայումս «կայուն» է, նախորդ գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին զոհվածների հիշատակին ազգային սուգ է հայտարարվել
- Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով
- Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը վերսկսվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա