Պտտահողմ՝ Ճապոնիայում. վնասվել են տասնյակ շենքեր ու ավտոմեքենաներ
Ճապոնիայում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենաներ են հայտնվել օդում, պոկվել են տան տանիքներ, փոխանցում է rbc-ն։
Ըստ աղբյուրի, եղանակային պայմանների հետևանքով 92 շենք է վնասվել: Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է: Օդերևութաբաններն ուսումնասիրում են կրկնակի պտտահողմի առաջացման հավանականությունը:
Նշվում է, որ ամենից շատ տուժել է Սիդզուոկե քաղաքը, որտեղ պոկվել են շինությունների տանիքները, կոտրվել են ապակյա պատուհանները, իսկ մեքենաները կողաշրջվել են: Ուժեղ քամու հետևանքով կողաշրջվել են նաև էլեկտրամատակարարման հենասյուները, ինչը հանգեցրել է վտանգավոր իրավիճակի և էլեկտրաէներգիայի անջատումների։ Ուժեղ քամու հետևանքով մոտ 3200 տուն հոսանքազրկվել է:
Հրապարակման մեջ ասվում է նաև, որ երեք մարդ թեթև վիրավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում