Սիրիայի նախագահական ընտրություններում 51 թեկնածուներից 3-ի հայտն է գրանցվել
Սիրիայի սահմանադրական դատարանը հաստատել է երեք քաղաքացու թեկնածությունը, որոնք հայտ էին ներկայարցել մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Դատարանի ղեկավարը հայտնել է, որ «հաստատվել է ընդամենը 3 դիմումատուի թեկնածություն, իսկ մյուս հայտերը մերժվել են, քանի որ չէին համապատասխանում Սահմանադրությանը և իրավական նորմերին»:
Ըստ այդմ, ընդունվել է Աբդուլլահ Աբդուլլահի, Մահմուդ Մարայի և գործող նախագահ Բաշար ալ-Ասադի դիմում-հայտերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել էր 51 թեկնածու, որից 7-ը՝ կանայք: Որպես դիտորդ՝ երկրի խորհրդարանը որոշել է պատգամավորների հրավիրել եղբայրական և բարեկամական երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները