Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին
Մայիսի 4 -ին Սոֆիա կմեկնեն Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրեասյանը / 74 կգ / և Հովհաննես Միխիթարյանը / 86 կգ /: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝ նրանք կմասնակցեն մայիսի 6 -ին սկսվող միջազգային վարկանիշային մրցաշարին:
Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանից մրցավայր կմեկնեն Արմեն Մելիքյանը / 60 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ / , Արթուր Շահինյանը / 87 կգ / և Դավիթ Օվասապյանը /130 կգ /:
Մեր քառյակը Երևանից կմեկնի մայիսի 6-ի լուսադեմին:
Բուլղարիայի վարկանիշայինը ըմբիշների համար ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ մտնող երկու ըմբիշները:
Հիշեցնենք, որ առայժմ Հայաստանի ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը / 57 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ/ և հունահռոմեական ոճայիններ Կարապետ Չալյանը / 77 կգ / ու Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / ունեն խաղերում հանդես գալու իրավունք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները