«Երկու հեռավոր օտարները» օսկարակիր ֆիլմի ստեղծողները մեղադրվել են գրագողության մեջ
Ռեժիսոր Սինտիա Կաոն տեսանյութ է հրապարակել, որում «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական կինոնկար» անվանակարգում «Օսկարի» արժանացած «Երկու հեռավոր օտարներ» ֆիլմի հեղինակներին մեղադրում է գրագողությա մեջ:
Նա նշել է, որ կարճամետրաժ ֆիլմի սյուժեն վերցված իր «Արջամկան օրը սևամորթ տղայի համար» ֆիլմից:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, NowThis News պորտալի պրոդյուսերը ռեժիսորին խնդրել է իր ֆիլմը տեղադրել պորտալի ալիքում: Քիչ անց Netflix- ով հեռարձակվել է «Երկու հեռավոր օտարներ» ֆիլմը, որը շատ հիշեցնում է Կաոյի աշխատանքը:
Սինտիա Կաոն ասել է, որ ինքը ոչ մեկին չի մեղադրում, բայց շփոթված է կատարվածի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները