Իշխանության շահարկումները, թե պայմանների խախտման դեպքում իրենք Փաշինյանին կընտրեն, անլուրջ են. Մարուքյան
«Ուզում եմ ասել, որ ընտրություններ կազմակերպելով իշխաությունը որևէ մեկին լավություն չի անում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա, իշխանությունների շահարկումները, թե իրենք վարչապետ կընտրեն, եթե քաղաքական ուժերը որևէ պայման խախտեն, անլուրջ են։ Նրա խոսքով, այդ դեպքում չի լուծվի քաղաքական ճգնաժամը, և կշարունակի տեղի ունենալ այն, ինչ տեղի է ունենում մի քանի ամիս շարունակ։
«Դուք ինչպես տեսաք, այս փուլում մենք կարող էինք առաջադրում անել, բայց չենք արել։ Մենք ժողովրդին են խոսք տվել, որ այս ԱԺ-ն արձակելու ենք, մենք Փաշինյանին ոչինչ խոսք չենք տվել»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը հակասահմանադրական չէ, և արդյոք այդպիսով ԼՀԿ-ն ևս մասնակցություն չի ունենում այդ հակասահմանադրական գործողություններին, Մարուքյանը պատասխանեց․ «Մեր Սահմանադրությունը այնպես, ինչպես գրված է, Խորհրդարանը արձակելու այլ հնարավորություն չի տալիս։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Եթե այդպես է, 2018 թ-ին ինչու էր Խորհրդարանը լուծարելը սահմանադրական, ինչու հիմա սահմանադրական չէ։
Նա նկատեց, որ այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել հիվանդ քաղաքական համակարգը։
«Իրենք կարգախոս են ընտրել հետևյալը՝ «Ապագա կա»։ Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա, թե ոչ։ Հիմա իրենք պետք է իրենց հարց տան, այս 3 տարվա մեջ իրենք ինչպես են աշխատել, որ ապագան դարձել է հարցական։ Բայց դրական բաներ այս 3 տարիների ընթացքում ևս եղել են, օրինակ կենցաղային մակարդակում կոռուպցիան նվազել է»,- նշեց նա, ապա հավելեց, որ ԼՀԿ-ն դեռ կարգախոս չի ընտրել։
Ըստ Էդմոն Մարուքյանի, նախկին իշխանությունները վերջին շրջանում իրենց գործողություներով և ընտրություններին իրենց մասնացությամբ ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին։
«Եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունները կպարտվեն ընտրություններում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ունի 15% ընտրող, մնացած ընտրողները նրանք են, ովքեր չեն ցանկանում, որ նախկինները գան։ Այս հատվածը ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որ նախկինները չգան։ Ուստի եթե նախկինները չմասնակցեն այս ընտրություններին, մենք կհաղթեն այս ընտրություններում»,- կարծիք հայտնեց ԼՀԿ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը Փաշինյանին չընտրեց
- Վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու նպատակով էլ առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանին. Լիլիթ Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին