ՀՅԴ-ականներ Տարոն Մանուկյանին և Սարգիս Կարապետյանին կանչել են Քննչական կոմիտե
ՀՅԴ անդամները Սարգիս Կարապետյանին և Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանին այսօր կանչել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Այս մասին տեղեկացնում են Կարապետյանն ու Մանուկյանն իրենց ֆեյսբուքյան էջերում:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու հիմա էլ միտքս կրկնում եմ.
-մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ, անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։
Հ.գ ամոթ հետ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը:
Սարգիս Կարապետյանն էլ գրել է. «Վերջին մի տաս օրը նենց նեղված էի, մտածում էի ես ինչ խաբար ա քննչականն ու ոստիկանությունը մոռացել են իմ մասին։
Բայց երկար սպասացնել չտվեցին իրենց, այսօր ծանուցագիրը բերեցին։ԵՎ հետաքրքրականը նա է, որ օրն ու ժամը համնկնում է վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի հետ, երբ ուսապարկերը պիտի վարչափեդ ընտրեն»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Բյուրո. Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները
- Այս շենքում գտնվող մարդիկ Նիկոլի ձեռքով երկու անգամ են պարտվել․ Գեղամ Մանուկյան
- Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին՝ վկա եք. Գեղամ Մանուկյան
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
- Վաղը ՀՅԴ-ն հրավիրում է դատախազության շենքի առջև բողոքի ակցիայի
- Արծվիկ Մինասյան. Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ
- Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն կմասնակցի դրանց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան