Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո զինծառայող է մահացել
Իսպանիայում AstraZeneca- ով պատվաստվելուց հետո առաջացած թրոմբի հետանքով զինծառայող է մահացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսի խոսքին։
«Բժշկական զեկույցներում կասկած չկա, որ մահը պատվաստանյութի օգտագործման հետևանք է», - լրագրողներին հետ զրույցում ասել է նախարարը:
Նա երկուշաբթի այցելել է 66-րդ հետևակային գունդ, որտեղ ծառայում էր Ֆրանցիսկո Պերեսը, ով պատվաստվելուց անմիջապես հետո մահացել է թրոմբից: Ռոբլսը հանդիպել է մահացածի ընտանիքի և գործընկերների հետ:
«Դա շատ ծանր լուր էր, բայց, միևնույն ժամանակ, կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն։ Բժշկական տեսանկյունից, պարտադիր է պատվաստումը»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները գրել էին, որ ապրիլի 24-ին Նավարիի համալսարանական հիվանդանոցում մահացել է ցամաքային ուժերի կապրալ 35-ամյա Ֆրանցիսկո Պերեսը. մահվան պատճառը ուղեղում արյունազեղումն է։ Պատվաստանյութի առաջին դեղաչափը նա ստացել էր ապրիլի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը վարույթ է սկսել «AstraZeneca»-ի դեմ
- Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
- Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան