ԵԽ գլխավոր քարտուղար․ Գրանցվել է լրագրողների նկատմամբ բռնությունների, ինչպես նաև գրաքննություն և հաշվեհարդար տեսնելու աճ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, այսօր՝ մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով տարածած հայտարարության մեջ կոչ է անում եվրոպական կառավարություններին ավելի ուժեղ քաղաքական կամք ցուցաբերել՝ լրագրողների և անկախ լրագրության պաշտպանության համար, որպեսզի կանգնեցնեն լրատվամիջոցների ազատության վատթարացումն աշխարհամասում։
«Մամուլի ազատությունը մեր ժողովրդավարության կարևորագույն հենարանն է, որը շատ հաճախ ընդունվում է որպես տրված: ԶԼՄ-ների ազատության նկատմամբ հարգանքը անկում է ապրում շատ երկրներում: Վերջին տարիներին մենք ականատես եղանք լրագրողների նկատմամբ բռնության և ահաբեկման դեպքերի թվի աճին:
«Covid-19» համաճարակի ընթացքում մեծ աճ է գրանցվել լրագրողների նկատմամբ բռնությունների, ինչպես նաև գրաքննություն և հաշվեհարդար տեսնելու համար` կառավարությունների քաղաքականությունը կասկածի տակ դնելու համար: Միևնույն ժամանակ, որակյալ լրատվամիջոցները բախվում են տնտեսական լուրջ մարտահրավերների, և շատ լրագրողներ կորցրել են աշխատանքը համաճարակի պատճառով: Այս մտահոգիչ միտումները կարևորվում են իմ տարեկան զեկույցում, որը կհրապարակվի առաջիկա օրերին»,-ասում է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ժամանակն է հիշեցնել, որ պետությունները պարտավոր են ապահովել, որ լրագրողները կարողանան իրենց աշխատանքը կատարել բռնությունից և վախից զերծ և իրականացնել իրենց դերը՝ որպես հանրային «հսկիչի», որը ներառում է պետական մարմիններին հաշվետու դարձնել իրենց որոշումների և գործողությունների համար:
Նշվում է, որ Լրագրողների պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է 14 միջազգային մամուլի ազատության կազմակերպությունների կողմից, թվարկում է 2020 թվականին Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատությանը սպառնացող 201 լուրջ դեպքեր, ինչը 40% աճ է 2020-ի համեմատ։ Ահազանգերի ռեկորդային քանակը վերաբերում էր ֆիզիկական հարձակումներին (52 դեպք) և հետապնդումներին կամ ահաբեկումներին (70 դեպք):