Կոնվերս Բանկ. Ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները: Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ Woman’s Card վճարային քարտերով և ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլև որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ ստանալու հնարավորություն:
«Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկի Woman’s քարտապաններին մեր առաջարկի նկատմամբ հետաքրքրության և ակցիայի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Դրա շրջանակում Woman’s քարտատեր կանանց համայնքը համալրվեց հազարավոր նոր քարտապաններով, որոնցից շատերը, կատարելով ակցիայի չափորոշիչներին համապատասխանող ծավալի անկանխիկ գնումներ, օգտվել են cashback –ից: Ընդհանուր առմամբ, վերադարձված գումարը գերազանցել է 5 մլն ՀՀ դրամը»,- ասել են Բանկում:
Նշվել է, որ 2016թ-ից ի վեր անկանխիկ գնումների խրախուսման տարբեր ակցիաների շրջանակում cashback-ի ծավալը կազմել է 130 մլն դրամ:
Կոնվերս Բանկը հետամուտ է իր քարտային պրոդուկտների զարգացմանը, հաճախորդների խրախուսման տարաբնույթ ակցիաների անցկացմանը և առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: