Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ մուտքի նոր պայմաններ
Եվրահանձնաժողովն առաջարկել է թուլացնել եվրոպական երկրներ մուտքի սահմանափակումները, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ԵՀ-ի հրապարակված փաստաթղթին:
«Հանձնաժողովն այսօր առաջարկում է անդամ պետություններին մեղմացնել Եվրամիություն ճանապարհորդության ներկայիս սահմանափակումները ՝ հաշվի առնելով պատվաստումների առաջընթացը և աշխարհում համաճարակաբանական իրավիճակի բարելավումը», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ առաջարկվում է ԵՄ մուտքի իրավունք տալ ոչ միայն բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների բնակիչներին, այլ նաև նրանց, ովքեր ուղևորությունից երկու շաբաթ առաջ անցել են կորոնավիրուսի պատվաստման երկու փուլ: Այս դեպքում պատվաստանյութը պետք է լինի եվրոպական կարգավորողի կողմից հաստատվածներից մեկը:
ԵՀ առաջարկը հստակեցնում է, որ անդամ պետությունները կարող են թույլատրել նաև ԱՀԿ արտակարգ օգտագործման ցուցակում ընդգրկված պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիների մուտքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում