G7-ը 15 միլիարդ դոլար կհատկացնի զարգացող երկրներում աղջիկների ուսման համար
Մեծ յոթնյակի (G7) երկրների խումբը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում 15 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներում կանանց դպրոցներին աջակցելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«G7-ի անդամ երկրները հույս ունեն, որ հատկացված միջոցների շնորհիվ, մինչև 2026 թվականը ցածր եկամուտ ունեցող երկրների ավելի քան 40 միլիոն աղջիկներ կկարողանան դպրոց հաճախել, իսկ այս երկրներից 20 միլիոն աղջիկներ 10 տարեկանում կսովորեն կարդալ:
«Աղջիկների կրթության մեջ ներդրումներ կատարելը ամենահեռանկարային ներդրումներից մեկն է մարդկանց աղքատությունից դուրս բերելու, տնտեսական աճը խթանելու, կյանքեր փրկելու և կորոնավիրուսի համաճարակի ազդեցության հաղթահարման հարցում: Երեխան, որի մայրը կարող է կարդալ, 50% -ով ավելի հավանական է, որ կգնա դպրոց գնա և կպատվաստվի»,- ասված է հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ 15 միլիարդ դոլարը բաշխվելու է 2X Challenge ծրագրի միջոցով, որը մեկնարկել է 2018 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան