Աշոտյան. 5 000 զոհի, ռազմագերիների և անհետ կորածների քավորը ռեխը բաց դեռ կատակներ է անում
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէ, չեմ հոգնելու վիժվածքի ստերը հետևողականորեն բացահայտելուց, որքան էլ նա ավանակի համառությամբ փորձի իր վրայից գցել վերջին դավադիր և արյունալի պատերազմի հետևանքների պատասխանատվությունը:
Սերժ Սարգսյանի հարցազարույցից մի քանի օր ուշքի չգալով, այսօր սրիկան ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաների հերթական դոզան է արտանետել հանրային դաշտ:
Դնում եմ մի կողմ, որ սրա կեղծիքները բացահայտելու համար բավարար է մի 10 րոպեանոց Googlе որոնում:
Չեմ զլանա հիշեցնել, որ 2018-ի ապրիլին բանակցությունների փակուղային իրավիճակի պատասխանատուն Ադրբեւանն էր, իսկ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միասին էին և մի բևեռում:
Կարիք չկա հիշեցնելու Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական պարզաբանումը, որը չհերքվեց այլ համանախագահների կողմից և որը պարունակում էր հստակ արձանագրումներ Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակների մասին:
Չեմ էլ ուզում խոսել, որ իշխանափոխությունից հետո դավաճան սրիկան նպատակաուղղված քանդեց մեր բանակցային դիրքերը, Ալիևին նվիրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, սեպարատ բանակացությունների մեջ մտավ Ալիևի հետ 5 մլրդ դոլարի շուրջ, հայտարերց, որ ինչ ուզում է նա էլ բանակցում է:
Տարրական է այն հանգամանքը, որ հնարավոր հանրաքվեին հայ և ադրբեջանցիները պիտի մասնակցեին սովետական վերջին մարդահամարի համամասնությամբ՝ 75% հայ - 25% ադրբեջանցի:
5 000 զոհի, հարյուրավոր ռազմագերիների և հազարավոր անհետ կորածների քավորը ռեխը բաց դեռ կատակներ է անում և իր ուսապարկերին «ժպիտներ պարգևում»:
Սրա նման անբարոյական վիժվածք հայ հողը չի ծնել»։
Հարակից հրապարակումներ`
- Կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե չի ստացվում․ Արմեն Աշոտյան
- Աշոտյան. Ապիկար տգետներն այս անգամ որոշեցին փչացնել հայ-հնդկական հարաբերությունները
- Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև դուետի հերթական արարն է լինելու. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան