Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում Վարանդայի շրջանում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։
Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- Զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Իշխանաձորում
- 23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
- 23.04.2021.Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում
- 20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան