Հակառակորդին զսպելու միակ ձևը մեր բանակի համարժեք պատասխանն է. Դաշնակցական
Արդեն սովորություն է, որ յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումներից առաջ Ադրբեջանը կիրառում է նման ուժ: Այսօր ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը և նկատի ունենալով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Նյու-Յորքում:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սահմանամերձ գյուղերում սեպտեմբերի 24-ին երեք խաղաղ բնակիչ էր զոհվել:
«Համոզված եմ, որ համանախագահող երկրները միասին գործելու դեպքում կարող են առնվազն կտրուկ նվազեցնել հարձակումները: Ինչո՞ւ չեն անում, պետք է փնտրել նրանց միջև առկա տարբերություններով: Եթե բոլորը լռում են, ապա հակառակորդին զսպելու միակ ձևը մեր բանակի համարժեք պատասխանն է նրանց գործողություններին», -հավելեց դաշնակցական պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում