Ախալքալաքի շրջանի կորած երիտասարդները գտնվել են
Ախալքալաքի Կոթելիա գյուղի բնակիչներն երկու օր փնտրել են երեք երիտասարդների: Նրանցից երկուսը տեղացի էին, մեկը` Թբիլիսիից: Հարազատների խոսքերով, նրանք պատրաստվում էին Թբիլիսիից վերադառնալ կարճ ճանապարհով՝ անտառով, և վերջին անգամ երիտասարդներին տեսել են Թեձամի կիրճի մուտքի մոտ:
«Նրանք գալիս էին Թբիլիսիից, շրջվել են դեպի Խարելի և գալիս էին Թեձամի կիրճով, այնտեղ միայն անտառային ճանապարհներ են, նրանք ջիպով են, նրանց հեռախոսներն անջատված են և մենք չենք կարող կապվել», – ասել էերիտասարդներից մեկի հարազատը:
Դեպքի մասին մայիսի 1-ին, ժամը 23:00-ի սահմաններում, տեղկացվել է փրկարար ծառայությանն ու ՆԳՆ-ին:
nor.ge-ն հայտնում է, որ երկօրյա որոնումներից հետո բոլոր երեք երիտասարդներին գտել են տեղի բնակիչները Թեձամի հովտում: Ըստ հարազատների, նրանք հայտնվել են ճահճի մեջ ՝ Լևիտան գյուղի մոտակայքում, և չէին կարողացել դուրս գալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա