Արտակ Զաքարյան. Ինձ խիստ բարկացնում է այդ մարդկանց գաղթողական մտորումները
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է.
«Վերջին ամիսներին շատերից եմ լսել հետևյալը.
«...Եթե Նիկոլը վերարտադրվեց, ստիպված արտագաղթելու ենք երկրից»։
Սա ասողներն առանց բացառության, կյանքում քիչ թե շատ հաջողության հասած, զբաղմունք և գաղափարներ ունեցող, հավելյալ արժեք ստեղծող, մասնագիտություն, աշխատանք, բիզնես ունեցող, պիտանի մարդիկ են։
Ինձ խիստ բարկացնում է այդ մարդկանց գաղթողական մտորումները. մտովի արտագաղթողը՝ ֆիզիկապես էլ կարտագաղթի։ Իսկ թուրքին հենց դա է պետք։ Թուրքը գիտի, որ Նիկոլով կարող է ոչ միայն սպանել, կողոպտել, գրավել և պարտության մատնել, այլ նաև դատարկել Հայաստանը։
Ստացվում է, որ թուրքը, ընդամենը մեկ Նիկոլով կարողանո՞ւմ է մի ողջ ժողովրդի ու պետության հախից գալ։ Իսկ բազմաթիվ նորմալ մարդիկ, մի կապիտուլյանտի հախից չե՞ն կարողանալու գալ։
Հունիսի 20-ին, Նիկոլին պարտվողը՝ դավաճան է։ Հայրենիքն այս վիճակում լքելու մասին մտածողները՝ նույնպես։ Իսկ Նիկոլի ազգակործան իշխանության դեմ պայքարողների նկատմամբ անվստահություն տարածողները՝ առավել ևս»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. 2018թ. ապրիլի 23-ին, հանուն Նիկոլի իշխանության, դուք մերժել եք ինքներդ ձեզ
- Մոսկվա Նիկոլի այցից մեծ բաներ սպասելու կարիք չկա, մտածում է իր հետագա ճակատագրի մասին. Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Ինչո՞ւ կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ
- Արտակ Զաքարյան. Սա հատուկ Նիկոլին հավատացողների համար
- Արտակ Զաքարյան. ՊՆ-ն և ԳՇ պետը տեղյակ եղե՞լ են, որ «վարչապետը»՝ պատերազմի բախտորոշ փուլում, նման նախաձեռնությամբ է հանդես գալու