Շուռնուխը ձեռք է բերել նոր գյուղտեխնիկա
Սյունիքի Շուռնուխ գյուղը, որի մի մասն իշխանությունները հանձնել են թշնամուն, մտադիր է զարգացնել գյուղատնտեսությունը։
Համայնքապետարանի էջից տեղեկանում ենք, որ «Շուռնուխ բնակավայրի արոտ օգտագործողների միավորում» ՍԿ-ն CARMAC II ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, կարողացել է ձեռք բերել գյուղատեխնիկա, որը շուտով կհամալրվի կցորդներով՝ խոտհնձիչ, հավաքիչ, մամլիչ, գութան և այլ կցորդներ:
«Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի համայնքապետարանին, Գերմանիայի հայ համայնքի մեր ընկերներին, «Վեգա ընտանիք» ՀԿ-ին իրենց ներդրման համար, որի շնորհիվ էլ կարողացել ենք օգտվել ծրագրից և ձեռք բերել գյուղտեխնիկան»,-ասված է համայնքապետարանի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Շուռնուխ բնակավայրի արոտ օգտագործողների միավորում» ՍԿ-ն CARMAC II ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Համաշխարհային...
Опубликовано Շուռնուխ Воскресенье, 2 мая 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխցու մենախոսությունը բավարար է, որպեսզի Փաշինյան քաղաքական գործիչը, որպես քաղաքակն դիակ կնքվի. Արփինե Հովհաննիսյան
- Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց․ Շուռնուխի ղեկավար
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
- ՄԻՊ. Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը
- Շուռնուխից էլի անասուններ են անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք
- Le Monde-ը ներկայացրել է կյանքը Շուռնուխում
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են