Սարգիս Մանգասարյանի «Դիմանկար»-ը՝ Սարգիս Մուրադյան պատկերասրահում
Սարգիս Մուրադյան պատկերասրահում նախօրեին բացվել է Սարգիս Մանգասարյանի (1978-1991) «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսը։
Սարգիս Մանգասարյանը մասնակցել է Ֆիննական և Հայրենական Մեծ պատերազմներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբից գերեվարվել և անցել է Երրորդ Ռեյխի վեց ռազմական և համակենտրոնացման ճամբարներով։ Իր՝ դիմանկարչի տաղանդը և վարպետությունը օգտագործելով նա կարողացել է փրկել ոչ միայն իր, այլ նաև իր 30 հայ ընկերների կյանքը վերահաս սովից և համաճարակներից։
Ցուցահանդեսին ներկայացված են ետպատերազմյան տարիների` 1946-1960 թ․թ․ դիմանկարները։ Այս շրջանը նա բնութագրում էր որպես «Ստալինյան»։ Միայն 1960-ին Ստալինի մահից 7 տարի անց, ՍՍՀՄ իշխանությունները հանդգնեցին մի փոքր բացել երկաթե վարագույրը և Մոսկվա բերել առաջին օտարերկրացի գործող նկարչի ՝ Պիկասոյի գրաֆիկական աշխատանքները։ Չնայած երկրում հաստատված ծանր մթնոլորտին, լի մատնություններով և կեղծիքներով, նկարչի մոտ հենց այս շրջանն առանձնանում է առավել անկեղծ մոտեցմամբ դեպի իր արվեստը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները