Սևանա լճի մակարդակն ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ ապրիլի 26-մայիսի 2 -ն ընկած ժամանակահատվածում։
«Սևանա լճի մակարդակն ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.75մ (02.05.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 23սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.045մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մայիսի 2-ը ներառյալ՝ 71.505մլն. մ³»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում