Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով տուժած ղրղզստանցիների թիվը հասել է 183-ի
Տաջիկստանի հետ սահմանին բախումներից տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 183-ի, հայտնում է է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլտոնբեկովայի խոսքին։
«Վիրավորների թիվը մինչ օրս հասել է 183-ի»,- ասել է նա:
Սոլտոնբեկովայի խոսքով, նրանցից 99-ը շարունակում է բուժում ստանալ երկրի հիվանդանոցներում:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ հակամարտության ընթացքում Ղրղզստանի 34 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ:
Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճել էր զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է:
Կողմերը ապրիլի 29-ի երեկոյան պայմանավորվություն են ձեռք բերել զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին, բայց հաջորդ օրը կողմերի միջև փոխհրաձգությունը վերսկսվել է: Մեկ այլ զինադադար է ձեռք բերվել ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինված անձնակազմերը Ղրղզստանի տարածքը լքել են մայիսի 1-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրսբերման գործողությունը
- Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին զոհվածների հիշատակին ազգային սուգ է հայտարարվել
- ԵԱՀԿ-ն օգնություն է առաջարկում Տաջիկստանին և Ղրղզստանին հակամարտության կարգավորման հարցում
- Տաջիկստանի հետ հակամարտության արդյունքում Ղրղզստանը 163 վիրավոր ունի
- Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին