03.05.2021. Հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում Վարանդայի շրջանում
- 23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
- 23.04.2021.Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում
- 20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- 20.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն շարունակվում են Հադրութում
- 19.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում է Ջրականի շրջանում