Աշխարհում COVID-ի դեպքերը ապրիլին 1,5 անգամ ավելացել են մարտի համեմատ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլ ամսվա ընթացքում ավելացել է ավելի քան 22 միլիոնով, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան մարտի ցուցանիշը։ Նման հաշվարկ է ներկայացրել «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Միևնույն ժամանակ, ապրիլ ամսվա վերջին շաբաթում հայտնաբերվել է հիվանդության շուրջ 6,7 միլիոն դեպք, ինչը առավելագույն ցուցանիշ էր համաճարակի սկզբից ի վեր։
Նշվում է, որ հիվանդության կտրուկ աճի ֆոնին մահացությունը նույնպես աճել է, բայց ոչ այդքան կտրուկ։ Ապրիլին կորոնավիրուսի պատճառով աշխարհում գրանցվել է շուրջ 302 հազար մահ,10%-ով ավելին, քան մարտին:
Հնդկաստանը, Թուրքիան, Լատինական Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ ապրիլին դարձել են համաճարակի հիմնական կենտրոնները:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական երկրները զգուշորեն թուլացնում են կորոնավիրուսի սահմանափակումները
- 03.05.2021. Կորոնավիրուսի 145 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
- Մարմնի որ քաշի դեպքում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները