Ինչպես կկիսեն Բիլ և Մելինդա Գեյթսերը 130,5 միլիարդ դոլարն ամուսնալուծության արդյունքում
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին: Համապատասխան հրապարակումը Գեյթսը տարածել է Twitter-ում, գրում է Tass-ը։
«Երկար մտորումներից և մեր հարաբերությունների վրա շատ աշխատանք տանելուց հետո մենք որոշում կայացրեցինք դադարեցնել մեր ամուսնությունը», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ Բիլ և Մելինդա Գեյթսերի, իրենք շարունակելու են համատեղ աշխատել իրենց ստեղծած բարեգործական հիմնադրամի շրջանակներում:
Բիլ Գեյթսը և Մելինդա Ֆրենչն ամուսնացել են 1994 թվականին։ Նրանք ունեն երեք երեխա:
«27 տարի շարունակ մենք դաստիարակել ենք երեք հիանալի երեխաների և ստեղծել հիմնադրամ, որն օգնում է ամբողջ աշխարհի մարդկանց առողջ և արդյունավետ կյանք վարել», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Ամուսնալուծության ֆինանսական կողմը զույգը չի բացահայտել: Մոտ 130,5 միլիարդ դոլար կարողություն ունեցող Բիլ Գեյթսը Forbes ամսագրի վարկածով աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդն է: Forbes-ը 2020-ի վերջին Մելինդա Գեյթսին դասել էր որպես աշխարհի ամենաազդեցիկ հինգերորդ կին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին