էքզիթ-պոլ. Գերմանիայի առաջիկա ընտրություններում «Կանաչներ»-ն առաջատարի դիրքերում են
Գերմանիայում համապետական ընտրությունների մեկնարկից հինգ ամիս առաջ, ըստ անցկացված 10 էքզիթ-պոլից 6-ի, «Միություն 90 / Կանաչները» բլոկն առաջատարն է՝ գերազանցելով ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միությանը»: «The Guardian»-ի հրապարակած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն :
Հասարակական կարծիքի հետազոտող կազմակերպությունների մեծ մասը, ներառյալ՝ «Pollytix Strategic Research»-ը, ընտրական մրցավազքում 2019-ի հունիսից ի վեր առաջին անգամ «Կանաչներին» առաջատարի դիրքում են տեսել: Պարբերականը նշում է, որ Գերմանիայում, ի տարբերություն Ֆրանսիայի և Իտալիայի, իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միության» կուսակցությունը համաճարակի մեկնարկից հետո շարունակում էր մնալ առաջատար դիրքում, սակայն նրանց աջակցությունը նաև թույլ տվեց «Կանաչներին» հավաքել ձայների ամենաբարձր՝ 27% -ը:
Կանցլերի պաշտոնում «Կանաչների» հավանական թեկնածու Անալենա Բերբոկը գալիք ընտրություններից հետո կարող է հայտնվել բարենպաստ իրավիճակում` հնարավորություն ունենալով ընտրել, թե ում հետ կոալիցիա կազմի, որպեսզի Բունդեսթագում մեծամասնություն ապահովի:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը