Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց
ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը ներկայացրել է նոր ուշագրավ բացահայտումներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում.
«2021 թվականի մայիսի 3-ին Հանրապետության նախագահի աշխատակազմից ծավալուն և հիմնավոր պատասխան եմ ստացել՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 և 2021 թվականների հրաժարականների մասին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել 2021 թվականի ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց։
Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին կխոսենք այսօր, 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15․00-ին Հանրապետության հրապարակում՝ ՀՀ նախկին վարչապետի հետ ենթադրյալ հանդիպման ժամանակ։ Ցանկացողները կարող են այդ ժամին լինել Հանրապետության հրապարակում կամ հետևել մեզ Facebook սոցիալական ցանցի իմ էջի միջոցով»։
Ավելի ուշ նա կառավարության շենքի բակում հանրային հանդիպման հրավեր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին.
«Քիչ առաջ ՀՀ կառավարության թեժ գծի միջոցով փոխանցել եմ հետեւյալ բովանդակությամբ գրություն։
Հուսով եմ այն կփոխանցի հասցեատիրոջը:
Հարգելի գործընկերներ
Եթե ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ներկայացված եւ Հանրապետության նախագահի կողմից ընդունված հրաժարականից, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո դեռևս հաճախում է նախկին աշխատավայր, ապա խնդրում եմ նրան փոխանցել 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15.00-ին կառավարության շենքի բակում հանրային հանդիպման իմ հրավերը։ Հանդիպման նպատակն է քննարկել իր գործունեությունների սահմանադրականության եւ տրամաբանությանը վերաբերող հարցեր։
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում։
Հարգանքներով`
Էդգար Ղազարյան»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանն ու Ռուբեն Մելիքյանը ժամը 15:00-ին, լինելու են Կառավարության շենքի առջև
- Էդգար Ղազարյան. Ապրիլի 26-ից Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքը կառավարական ամառանոցներից պետք է տեղափոխվեն Շենգավիթի իրենց բնակարան
- Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանին, ՍԴ դատավորներին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին հորդորում է լրջությամբ վերաբերվել Էդգար Ղազարյանի փաստարկներին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին