Էդգար Ղազարյան. ԱԺ լեգիտիմությունը կասկածի տակ է, Մարուքյանն ու Ծառուկյանը հանցավոր համաձայնության են գնացել
«Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու ոչ մի իրավունք չունի»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեռց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Պնդումը հիմնավորում է՝ վկայակոչելով Սահմանդրությունը. «Այն դրույթը, որ սահմանում է՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության ձևավորումը, հասկանալիորեն վերաբերում է կառավարության այն անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել։ Իսկ այն պաշտոնյաները, որոնք հրաժարական են ներկայացրել ու նրանց հրաժարականն ընդունվել է, մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ու նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլևս պաշտոնավարելու իրավունք չունեն»։
Նա նշեց՝ կառավարության շենք այցելելը, վարչապետի համար սահմանված լիազորությունների կատարումը Փաշինյանի կողմից Քրեական օրենսգրքի 300 հոդված 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման վարքագիծ է։
«Պաշտոնյան իր պաշտոնավարման ավարտից հետո շարունակում է իր լիազորությունների կատարումը»,- մանրամասնեց Ղազարյանը։
Նա նշեց, որ երեկ տեղի է ունեցել նոր իրադարձություն՝ ԱԺ-ում վարչապետի պաշտոնում առաջադրվել է Փաշինյանը, որին կողմ է քվեարկել մեկ պատգամավոր։
«Այսինքն, պառլամենտը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ։ Եթե խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը դեմ է այս կամ այն անձին վարչապետի պաշտոնում տեսնելուն, նշանակում է, որ նրա մտքով առհասարակ չպետք է անցնի այս շենք մտնելը, մինչև որ նա երբևէ կընտրվի վարչապետ կամ կնշանակվի այլ պաշտոնի։ Այսինքն, մենք այսօր հաստատ չունենք վարչապետ, և ինձ համար կարևոր է, ոչ միայն այն, թե ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարումը, այլև, թե ինչ գործողություններ է իրականացնում որպես քաղաքական գործիչ, քանի որ իմ կարծիքով, հանցավոր համաձայնության գալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որի հետևանքը պետք է լինի այն, որ մայիսի 10-ին տապալվելու է դեմոկրատական, ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունը»,- ասաց Ղազարյանը։
Նա այստեղ ևս մատնանշում է Սահմանդրությունը, որը ամրագրում է, ոչ մի քաղաքական գործիչ, քաղաքացի իրավունք չունի տապալի ժողովրդի իշխանությունը։
«Վարչապետի հրաժարականը սահմանդրական ինստիտուտ է։ Ցանկացած պահի վարչապետը կարող է հրաժարական տալ, առնվազն երկու անգամ ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին։ Այս դեպքում ոչ թե պետք է գնալ ԱԺ նոր ընտրությունների, այլ արդեն գոյություն ունեցող ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ։ Եթե պատգամավորներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը չեն ցանկանում լինել պատգամավորներ, դա նույնպես մեր օրենսդրությունը նախատեսում է, կարող են վայր դնել իրենց մանդատները, ցուցակից կընտրվեն այլ պատգամավորներ»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով, Սահմանդրության այն դրույթը, որ երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո պառլամենտը լուծարվում է, ոչ թե ինքնալուծարման ինստիտուտ է, այլ ծայրահեղ դեպք, բացառիկ քաղաքական տարաձայնությունների պարագայում, հանգուցալուծում գտնելու համար։
«Իսկ հիմա նման խնդիր գոյություն չունի։ Խորհրդարանը գտնվում է կազմակերպվածության գերբարձր մակարդակում, դա վերաբերում է ոչ միայն «Իմ քայլ»-ին, որոնք միաձայն որոշումներ են կայացնում, այլև ընդդիմադիր մյուս երկու ուժերին։ Այսինքն, այս պահին լեգիտիմության տակ է դրված մեր խորհրդարանը, նախկին վարչապետը ղեկավարում է խորհրդարանը։ Մեր խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմություն, մինչդեռ ընդդիմությունը եկել է իշխանության, համաձայնության են եկել ու դարձել միասնական թիմ։
Ես՝ որպես քաղաքացի, ասում եմ, հարգելիներս, հո ես ձեր ձեռքը կրակը չեմ ընկել, ընդունել ենք Սահմանդրություն, օրենքներ, ուզում ենք ապրել մեր երկրի օրենքներով, ձեզ ո՞վ է թույլ տվել խախտել մեր երկրի օրենքները, հասարակական, տրամաբանական կարգը։ Դուք ձեզ դրել եք եսիմ ում տեղ, դուք ընդամենը հանրային ծառայող եք, որոնք պարտավոր են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում գործողություններ իրականացնել, ոչ թե չիրականացնել»,- նշեց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց
- Էդգար Ղազարյանն ու Ռուբեն Մելիքյանը ժամը 15:00-ին, լինելու են Կառավարության շենքի առջև
- Էդգար Ղազարյան. Ապրիլի 26-ից Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքը կառավարական ամառանոցներից պետք է տեղափոխվեն Շենգավիթի իրենց բնակարան
- Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանին, ՍԴ դատավորներին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին հորդորում է լրջությամբ վերաբերվել Էդգար Ղազարյանի փաստարկներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան